Մենք առաջարկում ենք հետևյալ փաթեթները

Փաթեթներ

Easy (Q]
Flexy (Q]
Pro (Q]

Programs

  • Հիմնական ծրագրային ապահովում
     
  • Օպերատորի ծրագիր
     
  • Տեղեկատվական մոնիտորի ինտերֆեյս
     
  • Կտրոն տրամադրող տերմինալի ինտերֆեյս
     
  • Վիճակագրության ծրագիր
     
  • Օնլայն մոնիթորինգի ծրագիր
     
Սարգավորումներ

  • Տեղեկատվական մոնիտոր
     
  • Կտրոն տրամադրող տերմինալ
     
Ծառայություններ

  • Երաշխիքային սպասարկում
     
  • Հերթերի կառավարման համակարգի ուսուցում
     
  • Համակարգի տեղադրում
     
  • Տեխնիկական սպասարկում
     
  • Խորհրդատվություն
     
Առկա էՀնարավոր է համալրել

Ծրագրեր

http://limetech.am/wp-content/uploads/2014/02/pic-1.jpg

Հիմնական ծրագրային ապահովում

Հիմնական ծրագրային ապահովումը հերթերի կառավարման համակարգի աշխատանքը կարգավորող և կառավարող հիմնական օղակն է, որը հնարավորություն է տալիս`

• Սահմանել հաճախորդների հոսքերի տրամաբանությունը
• Ինտեգրել ընկերության առանձնահատկությունները
• Կառավարել օգտագործողների քանակը և առանձնահատկությունները
• Կարգավորել տեղեկատվության թարմացումները

Օպերատորի ծրագիր

Ծրագիրը նախատեսված է սպասարկող աշխատակիցների համար: Ծրագրի օգնությամբ աշխատակիցը`  
  • Կանչում է հաճախորդին
  • Նշում է սպասարկվող ծառայության տեսակը
  • Հաճախորդի չմոտենալու դեպքում տեղափոխում է կտրոնը չմոտեցած հաճախորդների ցուցակ
  • Հետաձգում է սպասարկումը
  • Ըստ անհրաժեշտության վերահասցեավորում է հաճախորդին այլ աշխատակցի մոտ
  • Սպասարկումն ավարտելուց հետո կանչում է հաջորդին
  • Նշում է աշխատատեղից հեռանալու պատճառները` ընդմիջում, աշխատանքի ավարտ և այլն

Տեղեկատվական մոնիտորի ինտերֆեյս

Տեղեկատվական մոնիտորի ինտերֆեյսը նախատեսված է հերթերի մասին տեղեկատվությունը ցանկալի տեսքով ցուցադրելու համար: Ինտերֆեյսը համակարգից ստանում և էկրանին ցուցադրում է հերթում հաջորդ կտրոնի համարը և ազատ սպասարկող պատուհանի համարը, որին պետք է մոտենա այդ կտրոնով հաճախորդը: Շնորհիվ ծրագրի ճկունության` նոր կտրոնների ավելանալուն զուգընթաց տառատեսակը կարող է փոքրանալ` հնարավորություն տալով ցուցադրել անհրաժեշտ քանակությամբ տողեր:

Ինտերֆեյսն ամբողջությամբ կարող է ձևավորվել ընկերության բրենդին համապատասխան: Այն հնարավորություն է տալիս բացի հերթական կտրոնի համարից և ազատ պատուհանի համարից ցուցադրել արտարժույթի սակագներ, հայտարարություններ և այլ տեղեկատվություն:

Կտրոն տրամադրող տերմինալի ինտերֆեյս

Կտրոն տրամադրող տերմինալի ինտերֆեյսը հնարավորություն է տալիս հաճախորդներին տերմինալի սենսորային էկրանից ընտրել իրենց անհրաժեշտ ծառայությունը: Ծառայությունները կարող են դասակարգվել ցանկացած խմբերով և ենթախմբերով:

Ինտերֆեյսն ամբողջությամբ կարող է ձևավորվել ընկերության բրենդին համապատասխան: Այն հնարավորություն է տալիս փոխել լեզուն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ցուցադրել այլ տեղեկատվություն:

Վիճակագրության փաթեթ

Վիճակագրության ծրագրային փաթեթը հնարավորություն է տալիս հետևել հաճախորդների վիճակագրությանը մանրամասն` ըստ կտրոնի, կամ ընդհանրացված` ըստ աշխատակցի, մասնաճյուղի, գործարքի և այլ չափանիշների:
Փաթեթի միջոցով կարող եք ստանալ հաշվետվություններ հետևյալ ցուցանիշների վերաբերյալ`
• Սպասարկված հաճախորդների թիվ
• Կատարած գործարքների ժամանակահատված
• Հաճախորդների սպասելաժամանակ
• Հաճախորդների աշխատակցին մոտենալու ժամանակահատված
• Ծանրաբեռնված ժամեր
• Հեռացող հաճախորդներ
• Աշխատակիցների աշխատանքի արդյունավետություն
• Աշխատակիցների համակարգից դուրս գալու պատճառներ

Հաշվետվությունը արտահանվում է տարբեր ֆորմատներով:

Օնլայն մոնիթորինգի ծրագիր

Օնլայն մոնիթորինգի ծրագիրը հերթերի էլեկտրոնային կառավարման համակարգի կարևոր բաղկացուցիչներից է, այն Ձեզ հնարավորություն է տալիս առցանց ստուգել մասնաճյուղի սպասարկման որակը, մասնավորապես`
  • տվյալ պահին գրանցված կտրոնների սպասարկման մանրամասները`
    • գրանցման ժամ
    • սպասարկման սկիզբ
    • սպասարկման ավարտ
    • սպասարկված ծառայության խումբ և տեսակ
    • տվյալ պահին սպասարկման կարգավիճակ
  • հերթի մեջ գտնվող, սպասարկվող, հեռացած և կորցրած հաճախորդների քանակը
  • սպասարկող անձնակազմի կարգավիճակը` սպասարկում է, սպասում է հաճախորդի, սպասում է կտրոնի, տեղում չէ, այլ աշխատանք
  • օրվա ժամային կտրվածքով`
    • հաճախորդների քանակը
    • հաճախորդների սպասելաժամանակը
    • հաճախորդների սպասարկման ժամանակահատվածը
  Օնլայն մոնիթորինգի ծրագրի փաթեթը հնարավորություն է տալիս
  • հերթից ընտրել կտրոն և տեղափոխել հերթի սկիզբ կամ վերջ
  • ուղարկել կոնկրետ պատուհանի մոտ
  • հերթ վերադարձնել չմոտեցած հաճախորդներին
Օնլայն մոնիթորինգը հասանելի է ինչպես յուրաքանչյուր մասնաճյուղի համար, այնպես էլ կենտրոնացված:

Սարքավորումներ

Տեղեկատվական մոնիտոր

Տեղեկատվական մոնիտորը տեղեկատվական մոնիտորի ինտերֆեյսի հետ ծառայում է որպես կրիչ, որի միջոցով այցելուները հետևում են իրենց հերթի ընթացքին: Մոնիտորին իրենց հերթական համարները հայտնվելուց հետո այցելուները մոտենում են համապատասխան սպասարկող պատուհանին: Կախված գրասենյակի տարածքի առանձնահատություններից` որպես մոնիտոր կարող է ծառայել ցանկացած չափի LED, LCD մոնիտոր կամ հեռուստացույց, լուսադիոդներով վահանակ, 10' LED մոնիտոր` անլար միացումով: Անհրաժեշտության դեպքում տեղադրվում է մեկ կամ մի քանի մոնիտոր ընդհանուր կամ յուրաքանչյուր աշխատակցի մոտ առանձին: Մոնիթորին կից հնարավոր է նաև ձայնային ազդանշանի սարքի կիրառումը, որը նոր կտրոնի համար ավելանալու դեպքում համապատասխան ձայնով կգրավի հաճախորդների ուշադրությունը:

Կտրոն տրամադրող տերմինալ

Կտրոն տրամադրող տերմինալը սենսորային էկրանով, թերմո տպիչով և գերարագ համակարգչով սարք է` նախատեսված հաճախորդներին հերթի կտրոն տրամադրելու համար: Կտրոն տրամադրող տերմինալի ինտերֆեյսից հաճախորդն ընտրում է անհրաժեշտ ծառայությունը, ստանում կտրոն, որի վրա նշված է իր հերթի համարը: Համակարգին կարող է միացվել մեկ կամ անհրաժեշտության դեպքում մի քանի տերմինալ: Տերմինալի դիզայնը կարող է ինչպես ընտրվել արդեն առկա մոդելներից, այնպես էլ համապատասխանեցվել Ձեր ընկերության բրենդային ոճին: Տերմինալները կարող են պատրաստվել չժանգոտվող փոշեներկված մետաղից, լամինատից և կորեանից:

Ծառայություններ

Երաշխիքային սպասարկում

Մեր համակարգերն արտադրվում են ISO 9001:2008 միջազգային որակի կառավարման ստանդարտին համապատասխան` օգտագործելով բարձրորակ դետալներ և սարքավորումներ, ինչն ապահովում է համակարգի երկարատև և անխափան աշխատանքը: Այնուամենայնիվ, հնարավոր խնդիրներից խուսափելու համար մեր համակարգերի հետ մենք տրամադրում ենք 6-ամսյա երաշխիք, որը ենթադրում է համակարգի ցանկացած անսարքության անվճար շտկում:

Համակարգի տեղադրում

Հերթերի կառավարման ամբողջ համակարգի տեղադրումը և մոնտաժումը կիրականացվի մեր տեխնիկական մասնագետների կողմից: Տեղադրման աշխատանքները ներառում են`

• համակարգի սարքերի առաքում
• կտրոն տրամադրող տերմինալի և տեղեկատվական մոնիտորի տեղադրում և մոնտաժում
• համակարգի կոմպոնենտների միմյանց միացում
• ծրագրային փաթեթի տեղադրում
• համակարգի վերջնական շահագործման հանձնում

Տեխնիկական սպասարկում

Համակարգի տեղադրումից հետո մեր մասնագետները պատրաստ են մատուցել տեխնիկական պրոֆեսիոնալ սպասարկում: Սպասարկումը ներառում է սարքավորումների հետագա անսարքությունների շտկում և հնարավոր ծրագրային թերությունների վերացում: Տեխնիկական սպասարկումը ներառում է` • Համակարգի պրոֆիլակտիկ ստուգումներ` նախապես համաձայնեցված պարբերականությամբ • Համակարգի աշխատանքի ընթացքում պատվիրատուի կողմից նկատված թերությունների կամ անսարքությունների վերացում` կարճ ժամանակահատվածում (անսարքությունների 95%-ը լուծվում է 24 ժամվա ընթացքում)

Խորհրդատվություն

Հաճախորդների հոսքերի կառավարման խորհրդատվության միջոցով մենք կօգնենք Ձեր ընկերությանը կատարելագործել և բարելավել հաճախորդների սպասարկման որակը՝ օգտագործելով ընկերության հերթերի էլեկտրոնային համակարգի վիճակագրությունը, ինչպես նաև օնլայն մոնիթորինգի ծրագիրը և հաճախորդների հետադարձ կապի համակարգի վիճակագրությունը: Խորհրդատվությունը ներառում է` • հիմնական արտադրողականության ցուցանիշների սահմանում • պարբերական վիճակագրական հաշվետվությունների պատրաստում • վիճակագրության ֆիլտրում և սպասարկման թերությունների բացահայտում • առցանց դիտարկման գործընթացի վերահսկողություն • հաճախորդների հետադարձ կապի համակարգի վիճակագրության ֆիլտրում և վերլուծություն • կատարելագործման առաջարկի մշակում և տրամադրում

ՀԿՀ օգտագործման դասընթաց

Նախքան համակարգն օգտագործման հանձնելը մեր մասնագետները կանցկացնեն հերթերի կառավարման համակարգի օգտագործման դասընթաց` համակարգն օգտագործող բոլոր աշխատակիցների համար: Դասընթացը ներառում է հետևյալ փուլերը` • Կազմակերպության ղեկավարության հետ հիմնական սպասարկման ցուցանիշների նորմաների սահմանում` սպասարկման միջին ժամանակը ըստ ծառայության տեսակի, հաճախորդի մաքսիմալ սպասելաժամանակ, հաճախորդների հոսքերի հետ կապված այլ առանձնահատկություններ • Սպասարկող անձնակազմի հետ օպերատորի ծրագրի օգտագործման դասընթաց և հիմնական սպասարկման ցուցանիշների նորմաների ծանոթացում • Ղեկավար անձնակազմի հետ ընդհանուր համակարգի` ներառյալ վիճակագրության և հաշվետվությունների, օնլայն մոնիթորինգի ծրագրերի օգտագործման դասընթաց • Անհրաժեշտության դեպքում համակարգի շահագործումն սկսելուց կարճ ժամանակ անց դասընթաց օգտագործման ընթացքում առաջացած հնարավոր հարցերին պատասխանելու համար