Տերմինալներն արդյունավետ գործում են`



Հետադարձ կապի վահանակ

Հետադարձ կապի վահանակը չժանգոտվող մետաղից պատրաստված սարք է, որի վրա կան նախապես սահմանված քանակի և վերնագրերով կոճակներ: Վահանակն արդյունավետ է կիրառել ստանդարտացված տեղեկատվության հավաքագրման համար. օրինակ` ստուգելու արդյոք հաճախորդը գոհ է սպասարկումից` առաջարկելով պատասխանի նախապես մշակված մի քանի տարբերակ: Շնորհիվ վահանակի ծրագրային ապահովման հնարավոր է հավաքագրել և մշակել հաճախորդներից ստացված տեղեկատվությունը: Ծրագիրը հնարավոր է օգտագործել ինչպես առանձին, այնպես էլ մեր հերթերի կառավարման համակարգի վիճակագրական փաթեթին կից, ինչը թույլ կտա համադրել հաճախորդի սպասարկման վիճակագրությունը և հաճախորդից ստացված տեղեկատվությունը:

Հետադարձ կապի էլեկտրոնային տերմինալ


Հետադարձ կապի էլեկտրոնային տերմինալը սենսորային էկրանով և անհրաժեշտության դեպքում ստեղնաշարով սարք է, որը նախատեղված է սպասարկման գրասենյակներում և ընդունարաններում հաճախորդներից տեղեկատվության հավաքագրման համար: Այն ունիվերսալ համակարգ է, որի միջոցով հնարավոր է կազմել բարդ հարցումներ և հավաքագրել ցանկացած տեսակի տեղեկատվություն: Հետադարձ կապի էլեկտրոնային տերմինալի ադմինիստրատիվ գործիքը հնարավորություն է տալիս ստեղծել ցանկացած տեսակի հարցաթերթեր և ձևեր ու թարմացնել դրանք ցանկացած ժամանակ: Համակարգի վիճակագրական փաթեթը հնարավորություն է տալիս հավաքագրել, պահպանել և մշակել հաճախորդներից ստացված տեղեկատվությունը: Տերմինալի դիզայնը կարող է ինչպես ընտրվել արդեն առկա մոդելներից, այնպես էլ համապատասխանեցվել Ձեր ընկերության բրենդային ոճին: Տերմինալները կարող են պատրաստվել չժանգոտվող փոշեներկված մետաղից, լամինատից և կորեանից: